Մարդիկ, ովքեր կոչված են ապրել հատուկ կանոններով և փոխել աշխարհը, մշտապես հետաքրքրություն են առաջացնում սովորական մարդկանց մոտ: Ի՞նչ որակներ են թույլ տալիս մարդուն, որպեսզի նա դառնա հաջողակ, առանձնանա հասարակությունից և ստեղծի ինչ-որ եզակի բան: Ինչո՞վ է հանճարեղ մարդը տարբերվում սովարական շարքային մարդուց: Այս հարցերին պատասխանելու համար կարելի է հիշել հեղինակավոր Սթիվ Ջոբսի 5 կարևոր սկզբունքները:

Մինչ համաշխարհային կինովարձույթում կհայտնվեր Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմը, ներկայացվել է լրագրող Բրենտ Շլենդերի գիրքը, որը կոչվում է «Սթիվ Ջոբսի ձևավորումը»: Գրքում ներկայացված է Apple ընկերության հիմնադրի կենսագրական փաստերը, ինչպես նաև «Ջոբսի սկզբունքները»: Գրքի հեղինակը առանձնացրել է Սթիվ Ջոբսի 5 սկզբունքները:

1. Փորձել փոխել աշխարհը

Բիզնեսը Սթիվ Ջոբսի համար երբեք չի եղել պարզապես բիզնես, նա խորապես հավատում էր այն արժեքներին, որոնցով ինքն էր զբաղվում: Սթիվը չէր ցանկանում նմանվել իրենց ծանոթ որևէ գործարարի. նրա համար առաջին նպատակը ոչ թե գումար վաստակելն էր, այլ աշխարհը փոխելու ցանկությունը:

2. Հավատալ սեփական առաքելությանը

Սթիվ Ջոբսը հավատում էր իր բացառիկությանը: Ի սկզբանե, նա հակված էր իրեն պահել որպես իմպրեսարիո (մասնավոր ձեռնարկու)՝ մարդկանց կոչ անելով հավատալ այն ամենին, ինչին հավատում էր հենց ինքը:

3. Երբեք չհանձնվել

Գործողությունների բազմաթիվ սխալներով պայմանավորված, որոնք վնասում էին բիզնեսին, Սթիվ Ջոբսին հեռացրեցին Apple ընկերությունից, սակայն նա ձեռքերը ծալած չնստեց և ստեղծեծ NeXT ընկերությունը, որում ցանկանում էր կրկին ստեղծել հեղափոխական համակարգիչ:

4. Սովորել սեփական սխալների վրա

Տարածված է կարծիք, որ Սթիվ Ջոբսը անտանելի բնավորություն է ունեցել: Նա, իհարկե, տարվերվում էր անհանդուրժողականությամբ, կոշտ բնավորությամբ, սակայն երբեմն արել է շատ բարոյական քայլեր: Սակայն, ոչ ոք չի մտածում, որ Apple ընկերությունից դուրս, նա կարողացել է օգտագործել իր ուժեղ կողմերը:

5. Լինել մարդկային

Թիմ Քուկը պատմում է Սթիվ Ջոբսի մասին. «Նրա բնավորությամբ մեջ կար որոշակի փափկություն, որն աստիճանաբար տարածվում էր նրա մեջ: Դա դրսևորվում էր տարբեր կերպ: Ընկերությունում աշխատում էին այնպիսի մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեին: Սթիվ Ջոբսն ամեն ինչ անում էր, որպեսզի նրանք ստանան որակյան բժշկական օգնություն»:

bsmart.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով