Բիզնեսի աշխարհը ահռելի փոփոխություններ է կրել ինտերնետ մարքեթինգի հնարավորությունների ընլայնման առումով:

           

       Ձեզ եմ ներկայացնում որոշ փաստեր, որոնք Ձեզ կoգնեն մշտապես հետևել ինտերնետ մարքեթինգի փոփոխություններին:

Այս վիճակագրական տվյալները  բազմաթիվ լուրջ հետազոտությունների արդյունքներ են՝ խոշոր մարքեթինգային ընկերությունների կողմից կատարված:

Ամբողջ աշխարհում ընկերությունների 71%-ը պլանավորում են բարձրացնել իրենց թվային մարքեթինգի բյուջեն:

Սպառողների մոտավորապես 80%-ը հետազոտում է ապրանքի մասին եղած տեղեկատվությունը ինտերնետում նախքան այն օնլայն գնելը:

Հոդվածները, որոնք ունեն նկարներ, 94 %-ով ավել են կարդացվում, քան ուղղակի տեքստերը:

Վեբ կայքերի էջերը, որոնց մեջ տեղադրված են վիդեո հոլովակներ, ավելի շատ քննարկումներ, մեկնաբանություններ են ունենում,  քան մյուսները:

Առանց զարմանալու կասեմ, որ գնորդների  77%- ը գնում է կատարում այն ընկերություններից, որոնք գոյություն ունեն սոցիալական ցանցերում:

FacebookyTwitter-ը, Linkedin-ը ընդհանուր սոցիալական ցանցերի առումով ապահովում են դեպի վեբ կայքեր գնորդների այցելությունների 60% -ը:
Տեղեկատվական մարքեթինգը 3 անգամ առավել արդյունավետ է ավանդական մարքեթինգից և  62%- ով քիչ ծախսատար:

Սպառողները իրենց ժամանակի 62%-ը անցկացնում են ինտերնետում, այն էլ հեռախոսովJ

Վերաթիրախավորումը (անգլերեն ավելի լավ է հնչում retargeting), կարող է մեծացնել լսարանի արձագանքը կատարված հայտարություններին մինչև անգամ 400%-ով:

Օգտվողների 71% -ը օգտվում է  սոցիալական ցանցերից հեռախոսի միջոցով:

Էլեկտրոնային փոստով սմարթֆոն օգտագործողների ուշադրությունը գրավելու լավագույն ժամանակահատվածը նամակը ուղարկել կեօրին՝ ժամը 1-ին, կարճ հաղորդագրությամբ գրավելու հարմար ժամանակը ժամը 5-ն է,  իսկ սոցիալական ցանցով հաղորդագրություն ուղարկելու համար ամենաճիշտ ժամանակը երեկոյան ժամը 6-ն է:

 

Գիշերը թողեք, որ մարդիկ հանգիստ քնեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով